Դավիթ Տոնոյանն ու Արխանգելսկի նահանգապետն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի


13:04 , 8 հոկտեմբեր, 2019

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի  տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին: