Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 2 զոհ, 15 վիրավոր


19:34 , 2 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական շրջանում բախվել են ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 և ГАЗель մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է Արագածի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, քանի որ փրկարարները դեռևս ուշանում են:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ