Երևանի ավագանու հերթական նիստը՝ ուղիղ


11:39 , 8 հոկտեմբեր, 2019
Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են Երվանդ Մանարյանին, Միխայիլ Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու, Երևան քաղաքում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու, Երևան համայնքի սեփականությունը համարվող հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու և մի շարք այլ հարցեր: