WCIT-2019-ի մասնակիցների ելույթները՝ ուղիղ. հանդես է գալու նաև Քիմ Քարդաշյանը


10:54 , 8 հոկտեմբեր, 2019

Երևանում իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը:

ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Այդ առիթով Հայաստան են այցելել հայտնի հայեր, ինչպես Քիմ Քարդաշյանն է, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և ուրիշներ:

Այսօր ժամը 11:00-ին Քիմ Քարդաշյանը, որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ։

«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: