Դարձ ի շրջանս յուր. Վարդան Հարությունյանի որդիների ՍՊԸ-ի նախագծի ղեկավարը՝ ՊԵԿ պաշտոնյա. «Ժամանակ»


09:52 , 8 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոր Հայաստանում, հատկապես ՊԵԿ համակարգում կադրային նշանակումները չեն դադարում զարմացնել։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Վահան Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների և ռիսկերի հսկողության բաժնի պետ։

Իսկ թե ինչ ռիսկեր կարող է պարունակել նախկին նախարարի մտերիմներին համակարգում տեղավորելը, կարելի է միայն ենթադրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: