Թրամփն արժեզրկել է լիրան


05:30 , 8 հոկտեմբեր, 2019

Թուրքական լիրան արժեզրկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրի տնտեսությունը ոչնչացնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: Անկումն ավելի քան 2 % է կազմել:

Ժամը 20:00-ի դրությամբ մեկ դոլարի դիմաց տվել են 5.8 լիրա: Բացի այդ, հիմնական BIST 100 բաժնետոմսերի ինդեքսը նվազել է 0.45 %-ով և հասել 102993 կետի:

Ավելի վաղ, հոկտեմբերի 7-ին, Թրամփը հայտարարել էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը, եթե երկրի իշխանություններն անեն ինչ որ բան, ինչը նրան անթույլատրելի կթվա: «Եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որ ես, իմ մեծ ու անհամեմատելի իմաստնությամբ, դա համարեմ թույլատրելիի սահմաններից դուրս, ես ամբողջովին կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:

Մեկ տարվա ընթացքում Թուրքիայի ազգային արժույթն արժեզրկվել է գրեթե 30 %-ով: