Լրատվամիջոցները հաղորդել են Սիրիայի սահմանին թուրքական հարվածների հետևանքով ոչնչացված կամուրջների մասին


01:45 , 8 հոկտեմբեր, 2019

Սիրիայի և Իրաքի սահմանին երկու կամուրջ է ոչնչացվել թուրքական ինքնաթիռների կողմից հարձակման հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sham FM ռադիոկայանին:

Նշվում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող Սամալկա հսկիչ անցակետի ուղղությամբ օդային հարվածները հանգեցրել են երկու կամուրջների շարքից դուրս գալուն Հասեք նահանգի հյուսիս-արևելքում: