18:35 , 2 հուլիս, 2013
Yerkir.am-ը գրում է.
Իրավապաշտպան ակտիվիստները պարզել են, որ Ջենիֆեր Լոպեսը Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրը ելույթ ունենալու համար ստացել է կես միլիոն դոլար, թեեւ շոուի կազմակերպիչները վստահեցնում էին, թե դա երգչուհու կողմից «բարեկամական ժեստ է». տեղեկացնում է telegraf.com.ua-ն:
Նախագահի ծննդյան օրվա տոնակատարությունն անցել է շքեղ, մինչդեռ երկրի բնակիչների մեծ մասը սովում է եւ բազմաթիվ զրկանքներ կրում: Իրավապաշտպանները վրդովված են, որ մարդու իրավունքների համար պայքարող Լոպեսը փողով երգել է բռնապետի համար:
Ի դեպ, երգչուհին իր ներկայացուցիչների միջոցով ներողություն է խնդրել եւ ասել, որ չի իմացել, որ Թուրքմենստանում նման վիճակ է: