Գիտնականները տեսանկարահանել են վիրուսների «ծնունդը»


00:00 , 8 հոկտեմբեր, 2019

Գիտնականներն առաջին անգամ տեսանկարահանել են վիրուսի «ծնունդը»: Դա հաջողվել է Հարվարդի Ջոն Պոլսի անվան ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոցի մասնագետներին, ասվում է դպրոցի կայքում:

Փորձագետները ստեղծել են մի մեթոդ, որը թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել վիրուսի կազմավորումը: Նախկինում դա անհնար էր սկզբնական նյութերի ծայրահեղ փոքր չափերի, ինչպես նաև դրանց միջև շատ թույլ փոխազդեցության պատճառով:

Գիտնականները հետազոտության համար ընտրել են միաշղթայական ՌՆԹ վիրուսները: Դրա չափը տրամագծով ընդամենը 30 նանոմետր է, իսկ վիրուսը բաղկացած է ՌՆԹ-ի մեկ հատվածից՝ մոտավորապես 3600 նուկլեոտիդներից և 180 նույնական սպիտակուցներից:

Տեսնելու համար, թե ինչպես են սպիտակուցները ձևավորում վեցանկյուն կամ հնգանկյուն կապսիդը, մասնագետներն օգտագործել են ինտերֆերաչափական ցրման մանրադիտարկումը: Մեթոդի էությունն այն է, որ օբյեկտից ցրվող լույսը մուգ բիծ է առաջացնում լույսի ճառագայթում:

Տեսանյութը հնարավորություն չի տալիս տեսնելու վիրուսի կառուցվածքը, բայց ցույց է տալիս դրա արտա