Նոր հայտնաբերում. Ամազոնի անտառներում հազարամյակներ առաջ հնագույն քաղաքակրթություն է գոյություն ունեցել


20:30 , 7 հոկտեմբեր, 2019

1541 թ. իսպանացի Գասպար դե Կարվախալը նամակ է ուղարկել էկվադորյան Նապո պետության երկայնքով իր կատարած ճամփորդության վերաբերյալ՝ մասնավորապես այնտեղ նշելով, որ հողը շատ բերքառատ էր, իսկ քաղաքներից սպիտակ լույս էր ճառագում:

Նամակի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ վերոնշյալ տարածքում ինչ-որ ժամանակ զարգացած քաղաքակրթություն է գոյություն ունեցել, սակայն հնագետներին շփոթեցնում է այն փաստը, որ այստեղ անբնակ, անանցանելի անտառ կա՝ թունավոր ու խայթող սողուններով լի։

Ամազոն գետի շրջակայքը բնակության համար երբեք նախատեսված չի եղել։ Սակայն իսպանացու նամակում գրվածը պետք է որ ինչ-որ նշանակություն ունենա։ Միգուցե նա այդ խոսքերը ասել է՝ խաբեությամբ համոզելու, որ եվրոպացիները հետաքրքրվեն տարածքով, գան ու ոսկի՞ փնտրեն։ Ժամանակակից գիտնականների կարծիքներն այս հարցի շուրջ բազմաթիվ են ու տարբեր։

Հայտնի մարդաբան Ավգուստո Օյելա-Կայսեդոն կարծում է, որ Ամազոնի տարածքում իսկապես զարգացած քաղաքակրթություն է գոյություն ունեցել: Նա որպես ապացույց է դիտարկում բերրի հողերը, սակայն սա այնքան նուրբ փաստարկ է, որ քննադատության չի դիմանու, չէ՞ որ այդպիսի հողը կարող էր պարզապես բնության կողմից օժտված լինել առանձնահատկությամբ։

Այլ գիտնականներ կարծում են, որ հողի պարարտությունը պայմանավորված է դրանում առկա հրաբխային մոխրով: Հենց այդ բերրի հատվածներում էլ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել: Սակայն հերթական ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ դա իրականում մարդկային ձեռքի գործ է: Այստեղ բնակվող հնագույն մարդիկ փխրեցրել են հողը ցածր ջերմաստիճանում այրվող ածխով և խարույկներից մնացած մոխրով:

Այժմ գիտնականների մեծ մասը գտնում է, որ 125,000 տարի առաջ, երբ սկսվել է միգրացիան, ջրի մակարդակը մոտ 100 մետրով ավելի ցածր է եղել, քան այսօր, և մարդիկ տեղաշարժվել են՝ մակույկներով լողալով։ Վարկած կա նաև, որ Հարավային Արաբիայի անապատային բարձրավանդակը խոչընդոտ չի հանդիսացել միգրացիայի իրագործման համար, քանի որ այդ ժամանակ այն պատված է եղել խիտ խոտածածկով: Նման պայմաններում առաջին մարդիկ կարողացել են մեծացնել բնակչության թիվը, ապա Պարսից ծոցով գաղթել դեպի Հնդկաստան և Ասիայի մնացած շրջաններ:

Հայտնաբերված իրերը՝ պարզ կացիններ, քարե գայլիկոններ, նման են Արևելյան Աֆրիկայում արված պեղումների ժամանակ գտնված գտածոներին, հետևաբար, կարելի է ենթադրել, որ միգրացիան կախված չի եղել ավելի բարդ գործիքների հայտնագործումից: Ուսումնասիրության այսպիսի արդյունքները հնագետներին ստիպում են վերանայել այն միջոցների մասին գիտելիքները, որոնցով, կարծում են, մարդիկ տարածվել ու բնակություն են հաստատել ողջ աշխարհում:

Քեմբրիջի համալսարանի գիտնական Պոլ Մելարսը պնդում է, որ չկա ոչ մի ապացույց այն բանի, որ այդ գործիքները պատրաստել են հենց տեղի բնակիչները, այլ ոչ, օրինակ, Աֆրիկայից եկածները: