«Եթե տղամարդը ոչ մի կնոջ հավատարիմ չէ, գոնե պետք է հավատարիմ լինի ինքն իրեն». Վիվիեն Լիի 15 սուր մտքերը՝ տղամարդկանց ու կանանց մասին


19:23 , 7 հոկտեմբեր, 2019
Վիվիեն Լին աշխարհի ամենաազդեցիկ կանանցից էր։ Նա կարողացավ պատմության մեջ դաջվել որպես մեկը, ով իր տարբերվող արտաքինով գեղեցկության նոր չափանիշներ էր սահմանում։ Առաջարկում ենք ծանոթանալ գեղեցկուհու ամենահայտնի 15 մտքերին։ 
1. Գեղեցկությունն անցողիկ է, բայց ոգու, հոգու և երևակայության գեղեցկությունը ապրում է հավերժ։ 
2. Ես միշտ հավատացել եմ, որ եթե դու որևէ բան ամբողջ սրտով ես ուզում, ապա անպայման ստանում ես։ 
3. Չկան տգեղ կանայք, ուղղակի կան կանայք, ովքեր չգիտեն, որ իրենք գեղեցիկ են։ 
4. Ավելի դժվար է ստիպել մարդուն ծիծաղել, քան արտասվել։ 
5. Կնոջ հմայքը 50 տոկոսով ուղղակի իլյուզիա է, որին հավատում են տղամարդիկ։ 
6. Ես չգիտեմ, թե ինչ է պլանավորումը։ Ես անում եմ այն ամենն, ինչ այդ պահին ցանկանում եմ, ու դրանից ճիշտ մեթոդ չկա։ 
7. Եթե տղամարդը ոչ մի կնոջ հավատարիմ չէ, գոնե պետք է հավատարիմ լինի ինքն իրեն։ 
8. Կինը կարող է նաև երիտասարդ չլինել։ Ի՞նչ խնդիր կա դրա մեջ։ 
9. Ես մի քանի անգամ կնքամայր եմ եղել, բայց վստահեցնում եմ՝ տատիկ լինելուց լավ բան չկա։ 
10. Ես կարող էի հեշտությամբ թագավորի սիրուհի լինել։ 
11. Ես կնախընտրեմ ապրել կարճ կյանք, բայց ամուսնուս կողքին, քան երկարը՝ առանց նրա։ 
12. Կյանքը չափազանց կարճ է շատ աշխատելու համար։ 
13. Դերասանը պետք է սիրի մարդկանց, սիրի բեմն ու ապրի մարդկանց հաճույք պատճառելու համար։ 
14. Միայնակ կանայք միշտ էլ խելագարվում են կատուների համար։ 
15. Իմ հորոսկոպի նշանը Կարիճն է։ Կարիճները միշտ ասում են այն, ինչ մտածում են։ Ես այդպիսին եմ ու կարող եմ պատասխան տալ իմ ամեն արարքի համար։