Իշխանությունների հովանավորությունը վայելող խմբերին միավորում է անպատժելիության գաղափարը, նրանք հպարտանում են իրենց գործած հանցանքով


13:00 , 7 հոկտեմբեր, 2019

Օրինակ՝ ինչ կապ կա «Ռեստարտ» խմբի կողմից Նարեկ Մալյանի վրա հարձակման և Հրանտ Մարգարյանի կամ «Հայելի» ակումբի վրա հարձակվողների միջև։ Առաջին հայացքից հնարավոր է՝ ոչ մի, բայցևայնպես, էս խմբերին (որոնք վայելում են իշխանությունների հովանավորությունը) միավորում է անպատժելիության գաղափարը, երբ նրանք ոչ միայն հանցանք են գործում, այլ նաև հպարտանում են իրենց արածով, սոցիալական ցանցերում խրախուսում նման պահվածքը, իրենց հռչակում հերոսներ։

Երբ ժամանակի ընթացքում երկիրը վերածվի քաոսի, առաջին մեղավորները հենց էս խմբերն են լինելու, որոնք իրենց հետ բերում են անարխիա, երբ իշխանությունների կողմից արտոնություն են ստանում, օրենք ոտնահարում ու մնում ազատության մեջ։ Իսկ սա պետությունը քանդելու ամենակարճ ճանապարհն է, եթե իշխանությունները դա չեն գիտակցել, ապա միայն ցավում եմ։