Հրանտ Մովսիսյան. Ինձ ազատեք աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով


12:55 , 7 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հրանտ Մովսիսյանը ռեկտորին դիմում է ներկայացրել՝ իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով։ Պատճառը ցածր աշխատավարձն է, որը դերասանը  վիրավորական է համարում։

«28.300դրամ....
ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին...»,-գրել է Մովսիսյանն ու հրապարակել դիմումի լուսանկարը։