Եգիպտոսի վարչապետը հրաժարական է տվել


17:09 , 2 հուլիս, 2013

Եգիպտոսի վարչապետը հրաժարական է տվելYerkir.am-ը գրում է.

Al-Hayat հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կադիլը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Մուհամեդ Մուրսիին: Նրա հետ միաժամանակ հրաժարական են տվել նախագահի աշխատակազմի եւ կառավարության մամուլի ներկայացուցիչները, նաեւ, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի նահանգապետեր ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ. տեղեկացնում է mignews.com-ը: