Այս մարդն իր կյանքի մի կեսն ապրել է որպես տղամարդ, մյուսը՝ որպես կին. ո՞վ էր նա իրականում և ինչո՞ւ էր այդպես ապրում


17:22 , 7 հոկտեմբեր, 2019
Արքունիքի անբաժան մաս ու անփոխարինելի լրտես. այս մարդն իր կյանքի առաջին կեսն ապրեց որպես տղամարդ, մյուսը՝ որպես կին։ Շևալյե Դեոնի պատմությունը մինչև օրս առեղծված է շատերի համար։ 
Դեոնը ծնվել է 1728թ.-ին իրավաբանների ընտանիքում։ Նրա օրագրերում ու հուշատետրերում կարելի է տեսնել, որ տարօրինակ երիտասարդին ծնողները միշտ տղայի նման են հագցրել, չնայած որ նա եղել է աղջիկ։ Շևալյեն նշում էր, որ ծնողներն այդպես էին վարվում, որպեսզի կարողանային լուծել նրա ժառանգության խնդիրը։ Ժառանգություն ստանալու պայմանը հետևյալն էր. ընտանիքի երեխան պետք է տղա լիներ, ու Դեոնի ծնողները չէին կարող թույլ տալ, որ իրենց ժառանգությունը բաժին չհասնի իրենց միակ երեխային։ Արդյունքում Դեոնի սեռի վերաբերյալ պրպտումները սկսվեցին։ 
Երիտասարդը հաջողությամբ ավարտեց Փարիզի համալսարանը, ու այդ տարիներին էր, որ նրան նկատեց հայտնի մի գաղտնի գործակալություն, որը կոչվում էր «Թագավորական գաղտնիք»։ Այդ օրվանից Շևալյեյի արկածային կյանքը սկսվեց։ Նա մեկնում էր Ռուսաստան, փորձում շահել Էլիզաբեթ թագուհու համակրանքը։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա նույնիսկ կարողացավ Պետերբուրգից դուրս բերել Պետրոս Առաջինի նամակ-ժառանգությունը՝ Ռուսաստանի և Ավստրիայի հարաբերությունները փչացնելու նպատակով։ 
Հենց այս տարիներին էր, որ Դեոնը սկսեց որպես կին հագնվել՝ թագուհու համակրանքն ավելի հեշտ շահելու համար։ Սակայն թագուհու մահից հետո նրան հետ կանչեցին Ֆրանսիա։ Այստեղ նա մասնակցեց 7-ամյա պատերազմին ու կարողացավ իր քաջության համար անգամ Լյուդովիկոսի անվան մեդալի արժանանալ։ 
Շուտով մեր հերոսը դեսպանատաների հետ սկսեց շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Դեսպանատաների աշխատակիցները վստահեցնում էին, որ նա իրականում տղամարդ չէ, այլ կին է։ Այս հարցը այնքան կարևոր դարձավ Ֆրանսիայում, որ ՇևալյեիՆ նվիրված բազմաթիվ կարիկատուրաներ ստեղծվեցին։ Նա դարձավ անգամ բիրժաներում խաղադրույք կատարելու առարկա։ Մարդիկ վիճում էին, որ հասկանան՝ ո՞վ է նա՝ կի՞ն, թե՞ տղամարդ։ 
Ի վերջո Դեոնին հռչակեցին որպես կին, և այդ օրվանից նա սկսեց ապրել որպես մադմուազել դե Բեմոն։ Տարիներ անց նա պահանջեց, որ իրեն պաշտոնապես կին հռչակեն։ Այսպես՝ մադմուազել դե Բեմոնն իր մնացած կյանքն ապրեց որպես կին ու կրեց կանանց զգեստներ։ 
Նա մահացավ 80 տարեկանում։ Բեմոնին դիահերձած բժիշկը հետո հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ իրականում կինը տղամարդ էր և ամբողջ կյանքում էլ տղամարդ է եղել։ Նա նշում էր, որ մադմուազելն ուներ մարմնի այնպիսի մասեր, որոնք բացառվում են, որ պատկանեին կնոջ։ 
Մինչև օրս պատմական այս կերպարի առեղծվածը բացահայտված չէ։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ՝ ո՞վ էր նա իրականում՝ կի՞ն, թե՞ տղամարդ։