Ինչո՞ւ Քիմ Քարդաշյանը «Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկավ նախագահական սրահով և չհանդիպեց լրագրողներին


09:16 , 7 հոկտեմբեր, 2019

Քիմ Քարդաշյանն ու Քորթնի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, սակայն նրանք օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ VIP սրահում, Քարդաշյանների այցի լուսաբանման համար սպասող լրագրողներին ասաց WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

«Որևէ խնդիր չկար, որ այս սրահով դուրս չեկան, պարզապես նրանք պատրաստ չէին այս սրահով անցնելու։ Քույրերը յոթ երեխաների հետ են եկել Հայաստան, երեխաները քնած էին, դրա համար նրանք վերջին պահին որոշել են դուրս գալ նախագահական մուտքից»։

Սյուզաննա Ազոյանն ասաց, որ վաղը WCIT 2019-ի միջոցառումներին Քիմ Քարդաշյանը չի մասնակցելու, զեկույցով հանդես է գալու հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։15-ին։

Ինչ վերաբերում է այսօրվա օրակարգին, Ազոյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե անձնական ինչ օրակարգ ունեն Քարդաշյանները։