Թաիլանդում 6 փիղ սատկել է՝ փորձելով ջրվեժն ընկնելուց փրկել միմյանց


02:49 , 7 հոկտեմբեր, 2019

Թաիլանդում 6 փիղ ընկել է ջրվեժը և սատակել՝ փորձելով միմյանց փրկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պաշտոնյաները հայտնել են, որ դեպքը պատահել է, երբ փղի ձագուկը սայթաքել է Հարավային Թաիլանդի Խաո Յաի ազգային պարկում գտնվող ջրվեժից:

Երկու փղերի նկատել են մոտակա ժայռի եզրին, Թաիլանդի իշխանությունները փորձում են տեղափոխել նրանց:

Նույն ջրվեժում նմանատիպ դեպք եղել էր ևս մեկ անգամ: Ութ փղերը, ընկնելով ջրվեժը, սատկել էին: