Պոմպեոյին մեղադրել են Թրամփի իմպիչմենթի հարցով իրեն տրված ծանուցագրի պահանջները չկատարելու մեջ


05:30 , 7 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի կատարում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի իրականացման համար անհրաժեշտ Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթեր տրամադրելու պահանջը, հայտնում է CBS-ը:

«Մինչ այժմ նա չի կատարել հետաքննության պահանջները»,- հայտարարել է Էնգելը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, պետդեպարտամենտի դիվանագետները մասնակցում են օրենսդիրների հետ շարունակական խորհրդատվություններին: