Բանտապահները ստիպողաբար մերկացրել են կալանավորներին և նրանց վրա աքաղաղների մարտեր կազմակերպել (Video, Photo)


07:09 , 7 հոկտեմբեր, 2019

Վենեսուելայի կալանավայրերից մեկում բանտապահներն ավելի քան 80 կալանավորի ստիպողաբար մերկացրել են և պառկեցրել հատակին, որից հետո նրանց վրա աքաղաղների մարտեր են կազմակերպել։ Բացի այդ՝ նրանք գործի են դրել նաև իրենց մահակները, որպեսզի հարվածեն անհնազանդ կալանավորներին։ Ըստ բանտարկյալների հարազատների, ովքեր հանդիպել են լրագրողների հետ, կալանավորները, ի նշան բողոքի, անհնազանդություններ էին սկսել, ինչի համար էլ բանտապահները պատժել են նրանց։

Посмотреть эту публикацию в Instagram