Ամազոնիայում ի հայտ կգան ամուսնացած հոգևորականներ. Հռոմի Պապը կոչ է արել բաց լինել փոփոխությունների համար


20:45 , 6 հոկտեմբեր, 2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել իր պահպանողական դիրքորոշում ունեցող օպոնենտներին հրաժարվել ստատուս քվոյից՝ ներառյալ ամուսնացած հոգեւորականների ի հայտ գալը, հաղորդում է Reuters-ը:

Սուրբ Պետրոսի տաճարում հաղորդության ժամանակ Ֆրանցիսկոսը նաև քննադատել է գաղութատիրության ձևերը, որոնք արդի էին անցյալում և դիտարկվում են նաև ներկայում: Նա նաև հայտարարել է, որ Բրազիլիայում անտառային հրդեհները հրահրված էին «հետաքրքրված խմբերի կողմից»:

Հռոմի Պապը նշել է, որ որոշ եկեղեցական առաջնորդներ ռիսկի են դիմում դառնալ «ոչ թե հովիվներ, այլ բյուրոկրատներ» և կոչ է արել համարձակություն ձեռք բերել և բաց լինել փոփոխությունների համար:

Սինոդի առավել վիճելի հարցերից մեկը Ամազոնիայում ամուսնացած հոգևորականների ձեռնադրության հավանականությունն էր:

Հոգևորականների պակասի այդպիսի լուծումը, բազմաթիվ հարավամերիկյան եպիսկոպոսների աջակցությամբ, կարող է թույլ տալ կաթոլիկներին, որոնք ապրում են առավել կտրված շրջաններում, այցելել պատարագներին և մասնակցել ծիսակարգերում:

Իսկ պահպանողական դիրքորոշում ունեցող հոգևորականները խուսափում են, որ այդ միտումը կարող է տարածվել նաև Արևմուտքի կաթոլիկ եկեղեցում: