Այս կինն իր հարսանյաց զգեստը կրում է ամենուր, որպեսզի այն չմնա պահարանում կախված (Photo)


03:13 , 7 հոկտեմբեր, 2019

Հնդկաստան կատարած այցից հետո 43-ամյա Թեմի Հոլը սկսեց գիտակցել, թե որքան անպետք բաներ է օգտագործում մարդը, և ինքն իրեն խոստացավ, որ մեկ տարի հագուստ և կոշիկ չի գնելու։ Դա շատ հեշտ էր, սակայն անցյալ տարի, երբ մոտենում էր նրա հարսանիքի օրը, նա բախվեց լուրջ խնդրի։ Թեմին ցանկանում էր գեղեցիկ տեսք ունենալ իր կյանքի ամենակարևոր օրը, սակայն չէր կարող գումար ծախսել մի հագուստ գնելու համար, որը հագնելու էր ընդամենը մեկ անգամ։

Սակայն նա գտավ ելքը․ 1000 դոլարով գնեց հարսանեկան զգեստ և հիմա այդ զգեստը կրում է ամենուր։