Քեյթ Միդլթոնի քույրն իր 11-ամսյա որդուն գրանցել է մարզասրահում


20:13 , 6 հոկտեմբեր, 2019

Բարձրաշխարհիկ կինը որոշել է երեխային ընտելացնել ակտիվ ապրելակերպին դեռ բարուրից:

36-ամյա Պիպա Միդլթոնը, Քեյթի՝ Քեմբրիջի դքսուհու կրտսեր քույրը, մարզասրահ է գնում իր փոքր որդու՝ Արթուրի հետ, որի նույնիսկ մեկ տարին չի լրացել:

«Նա շատ շարժուն է, և զբոսայգում մանկասայլակով զբոսանքը նրա համար ակնհայտորեն բավարար չէ: Իսկ տան կողքին մենք հիանալի մարզասրահ ունենք, որտեղ շատ հնարավորություններ կան երեխաների ֆիզիկական զարգացման համար»,- հայտնում է DailyMail-ը:

Նշվում է, որ սա պարզապես պարապմունքներ են մինի-բատուտների վրա, խաղեր գնդակով, աստիճաններով մագլցում: Այսպիսով, երեխան ոչ միայն ֆիզիկական ակտիվություն է ցուցաբերում, այլև դրանից հաճույք է ստանում: