Բաղդադի նահանգապետը հրաժարական է տվել ցույցերի ֆոնին. աղբյուր


19:46 , 6 հոկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Իրաքի Բաղդադ նահանգի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել, Նահանգային խորհուրդն ընդունել է այն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Խորհրդի աղբյուրը։

Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 113-ի, ավելի քան 4,1 հազարը տուժել են։

Ցուցարարները փողոց են դուրս եկել կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության նվազեցման, կոմունալ ծառայությունների աշխատանքի բարելավման պահանջներով։ Ցույցերն առաջինն են մեկ տարի առաջ Ադել Աբդ ալ Մահդիի կառավարության նշանակումից հետո։ Որևէ կուսակցություն կամ քաղաքական առաջնորդ չի հայտարարել այն մասին, որ նախաձեռնել է դրանք ցույցերը։ ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Իրաքում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը և անցկացնել խաղաղ ցուցարարների զոհվելու հանգամանքների բաց քննություն։