16:12 , 2 հուլիս, 2013
Slaq.am-ը գրում է.
Երևանի ավագանու ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցությունում իսկական իրարանցում է սկսվել: Արթուր Բաղդասարյանը խստագույնս պատժի է ենթարկում «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով անցած բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր «իրենց վրա դրված ձայները» չեն կարողացել ապահովել:
Նա, նույնիսկ, չի ընդունում այն պատճառաբանությունները, թե իրականում այդ պաշտոնյաները չեն կարողացել ձայներ հավաքել ոչ թե այն պատճառով, որ իրենք լավ չեն աշխատել կամ իրենց ընտրատեղամասերում հեղինակություն չեն վայելում, այլ այն պատճառով, որ ՕԵԿ-ին, ընդհանուր առմամբ, չեն ցանկացել ձայն տալ: Եվ այսօր, ՕԵԿ-ի ցածր վարկանիշի պատճառով, այդ պաշտոնյաները, ովքեր ՕԵԿ-ի քվոտայով են պաշտոններ զբաղեցնում, ստիպված են պատասխանատվության ենթարկվել կուսակցության քաղխորհրդի առաջ:
Ըստ մեր հավաստի աղբյուրների` մի շարք փոխնախարարների հարցը օրակարգային է, և նրանցից մի քանիսը, նույնիսկ, աշխատանքի չեն հաճախում և սպասում են, որ իրենց աշխատանքից կազատեն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` դժգոհություններ ունեն նաև այն պաշտոնյաները, ովքեր ցանկանում են պաշտոնից զրկվելու դեպքում դուրս գալ ՕԵԿ-ից: Չի բացառվում նաև, որ առաջիկայում մի շարք փոխնախարարներ ուղակիորեն կամ դուրս գան իրենց զբաղեցրած պաշտոններից կամ կուսակցությունից: