5 գլխավոր պատճառ՝ դաշտանային ցիկլի բացակայության համար. հղիությունը դաշտանային ցիկլի բացակայության միակ պատճառը չէ


22:30 , 5 հոկտեմբեր, 2019

Քո հաշվարկներով և օրացույցով պետք է որ արդեն դաշտանային օրերդ լինեին, բայց արի ու տես, որ դրանք չկա՞ն: Իհարկե, հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Առաջինը, որ մտքովդ անցնում է, հղիությունն է, եթե իհարկե հղիանալու առիթ կար: Սակայն պետք է նշեմ, որ հղիությունը դաշտանային օրերի հետաձգման միակ պատճառը չի կարող լինել:

Վահանագեղձի խնդիրներ

Այս գեղձը կարգավորում է նյութափոխանակությունը, արտադրում է հորմոններ, վերահսկում է ջերմաստիճանը և կատարում է մարմնի համար այլ կարևոր գործոններ: Եթե այն չափազանց շատ է աշխատում կամ հակառակը, կարող է դադարեցնել օվուլյացիան և առաջացնել անկանոն դաշտանային ցիկլ: 

Չափազանց շատ եք մարզվել

Եթե մարզադահլիճը դարձել է Ձեր երկրորդ տունը, քիչ եք ուտում և շատ արագ եք քաշ գցում, ապա դա կարող է ազդել դաշտանային ցիկլի վրա: 

Դադարել եք հակաբեղմնավորիչներ ընդունելուց

Նրանք հստակ կարգավորում են ձեր ցիկլը, և երբ դադարեցնում եք դրանք ընդունելը, ծույլ օրգանիզմը կարող է անմիջապես չհիշել, թե ինչպես կարգավորի այդ ամենը: Օրգանիզմին դրա համար ժամանակ է հարկավոր: Երբեմն դա մի քանի ամիս անց է տեղի ունենում: 

Սթրես եք տանում 

Եթե ունեք անհավանական ծանրաբեռնվածություն կամ այլ խնդիրներ, ձեր մարմինը կարող է որոշում կայացնել, որ այժմ ժամանակը չէ ծննդաբերելու: Ինքնուրույն կարող է դադարել ցիկլը: Եթե այս ֆոնի վրա մեկ ցիկլ եք բաց թողնում, այդքան էլ սարսափելի չէ: Իսկ եթե դա տևական ժամանակ է այդպես, ուրեմն՝ պետք է բժշկի դիմել: 

Քաշ եք հավաքել 

Գեր աղջիկները նույն վտանգի տակ են, ինչ նիհարները: Ավստրալացի հետազոտողների կարծիքով՝ կանայք, ովքեր գեր են, անկանոն ցիկլ են ունենում երկու անգամ ավելի հաճախ, քան նորմալ քաշ ունեցողները: Փաստն այն է, որ ավելորդ քաշը կարող է կապված լինել հորմոնալ խախտումների հետ: Ճիշտ սննդակարգն ամեն ինչ կարող է փոխել: