Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին


13:02 , 5 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամաբ դատավորի դրսևորած վարքագիծը։