Նիդերլանդներում որոշել են հրաժարվել Հոլանդիա անվանումից


14:01 , 5 հոկտեմբեր, 2019

Նիդերլանդների կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել օգտագործել Հոլանդիա անվանումը: Այս մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է The Guardian թերթը:

Նշվում է, որ Հոլանդիա անվանման փոխարեն օգտագործվելու է միայն պաշտոնական անվանումը՝ երկրի գլոբալ իմիջը վերականգնելու համար:

Ազգային ռեբրենդինգը, որին հավանություն են տվել բիզնեսի առաջնորդները, զբոսաշրջության խորհուրդն ու կենտրոնական կառավարությունը, կհրապարակվի 2019 թվականի վերջին:

Նոր ռազմավարության շրջանակներում Նիդերլանդները նպատակ ունեն աշխարհին ներկայանալ որպես «գլոբալ խնդիրների լուծման համար առաջատար տեխնոլոգիաների մշակողներ»:

Մասնավորապես, ակտիվորեն օգտագործվելու է Նիդերլանդներ անվանում է 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում՝ Տոկիոյում և Եվրատեսիլ-2020 մրցույթում՝ Ռոտերդամում:

Ազգային ֆուտբոլային թիմը, որն արտասահմանում հաճախ Հոլանդիա են կոչում, հիմա բացառապես Նիդերլանդներ անվանումով հանդես կգա: