Բանտարկությունից մինչև մահապատիժ. ինչպե՞ս են տարբեր երկրներում պատժում դավաճանության համար


14:02 , 5 հոկտեմբեր, 2019

Մեր օրերում դավաճանությունն այնքան տարածված է, որ շատերը, լսելով դավաճանության մասին, անգամ չեն էլ զարմանում։ Սակայն դա չի նշանակում, որ տարբեր երկրներում չկան ավանդույթներ, որոնք սահմանում են, թե ինչ պետք է անել դավաճանող մարդկանց հետ։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսին։ 

Մալի

Մալիի տարածքում ապրում են բազմաթիվ ցեղեր իրենց տարբերվող ավանդույթներով։ Դրանցից մեկը՝ դագոն ցեղը, դավաճանության մեջ ոչինչ չի տեսնում, եթե ամուսինները չեն դավաճանում միմյանց իրենց հարազատների հետ։ Դա է միայն արգելված այս ցեղում։ 

Շվեյցարիա

Շվեյցարիայում դավաճանող ամուսինn իրավունք չունի նոր ամուսնություն գրանցելու մինչև 3 տարի։ Այդ ժամկետում չամուսնանալը համարվում է մեծ պատիժ դավաճանողի համար։ 

Թուրքիա

1996թ․-ից ի վեր Թուրքիայում դավաճանող և՛ կինը, և՛ ամուսինը դատապարտվում են բանտարկման։ Նրանք բանտում պետք է անցկացնեն 5 տարի։ 

Իրան

1990թ.-ից սկսած Իրանում կինը կարող է անգամ սպանվել ամուսնու հարազատի կողմից, եթե նա ամուսնուն դավաճանել է, իսկ տղամարդը ուղղակի ստանում է հասարակական թեթև ամոթանք։ 

Ինդոնեզիա

Այս երկրում դավաճանությունը դատապարտվում է մինչև 15 տարվա ազատազրկման։ 

Պապուա Նոր Գվինեա

Պապուա Նոր Գվինեայում, թերևս, գործում է ամենաաահավոր ավանդույթը։ Դավաճանող կնոջ սիրեկանին հրապարակայնորեն սպանում են, սակայն նախքան մահը նա պիտի ուտի կնոջ մատը։ 

Չինաստան

Չինաստանում և՛ կինը, և՛ տղամարդը դատապարտվում են 2 տարի բանտարկության՝ վերցնելով նրա ունեցվածքի կեսը։ 

Վիետնամ

Վիետնամում սահմանված է հստակ գումար, որը պիտի վճարի դավաճանողը։ Այն կարող է հասնել 45 դոլարից մինչև 145 դոլար։