Պուտինը վեց գեներալի ազատել է պաշտոններից


13:25 , 5 հոկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով զբաղեցրած պաշտոններից ազատվել են թվով վեց գեներալներ։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության գեներալները պաշտոններ են զբաղեցրել ՊՆ-ում, ԱԻՆ-ում, Քրեակատարողական հիմնարկների համակարգում, Քննչական կոմիտեում եւ ՆԳ նախարարությունում։ Նրանք ուղարկվել են կադրային ռեզերվ։