Իգլեսիասը լուսանկարով ցույց է տվել իր և Աննա Կուռնիկովայի 2-ամյա որդուն


11:20 , 5 հոկտեմբեր, 2019

Իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը լուսանկար է հրապարակել իր և ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի 2-ամյա որդու՝ Նիկոլասի հետ: 

Նկարում փոքրիկը մտահոգ դեմքով նայում է էկրանին: «Հնարավոր է, նրա մեջ իմ գեները կան»,- մակագրել է նկարը Իգլեսիասը՝ հավանաբար կատակելով կապուտաչյա  տղայի՝ մորը չափազանց շատ նման լինելու վերաբերյալ:

Նիկոլասը և իր երկվորյակ քույր Լյուսին ծնվել են 2017 թվականի դեկտեմբերին: Էնրիկեն և Աննան հանդիպում են 2002 թվականից և շատ չեն լուսաբանում իրենց անձնական կյանքը, բայց երեխաների լուսանկարները պարբերաբար հրապարակում են սոցիալական կայքերում: