«Ինչպես վարժեցնել վիշապին» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի «Գանձերի կղզին». Variety


03:49 , 5 հոկտեմբեր, 2019

«Ինչպես վարժեցնել վիշապին» եռերգության ռեժիսոր Դին Դեբլուան Universal Pictures-ի համար կնկարահանի «Գանձերի կղզին» եւ հանդես կգա որպես ֆիլմի էկրանավորման պրոդյուսեր: Այդ մասին հայտնել է Variety-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դեբլուան Hasbro-ի եւ Paramount-ի համար նկարահանելու է «Միկրոնավորդները» ֆիլմը, որի ռելիզը պլանավորված է 2021 թվականին: Ենթադրվում է, որ սկզբում նա կաշխատի «Գանձերի կղզու» վրա:

Ծովահենների մասին պատմող կինոնկարի սցենարը, որոնք փորձում են գտնել կղզում թաքցված գանձը, գրելու է Էվան Սպիլիոտոպուլոսը («Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի սցենարի համահեղինակ):

Ռոբերտ Լիյուս Սթիվենսոնի 1883 թվականի վեպի մոտիվներով նկարահանվել է մի քանի ֆիլմ, դրանցից առաջինում, որը նկարահանվել է 1934 թվականին, խաղացել են Բերի Ուոլեսը եւ Ջեկի Քուփերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: