Թբիլիսին ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ


05:30 , 5 հոկտեմբեր, 2019

Վրաստանը ցանկանում է և պատրաստ է հնարավորինս շուտ վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ․ դրանք հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվել էին՝ կապված ռուսաստանցիների անվտանգության համար սպառնալիքի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ գրում է life.ru-ն:

« Վրաստանը ամեն կերպ պատրաստ է դրան: Մենք միայն ողջունում ենք այդ գործընթացի շուտ վերսկսումը … Մարդկանց միջև հարաբերությունները, զբոսաշրջության զարգացումը այն ոլորտներն են, որոնք նպաստում են դեէսկալացիային»,- նշել է Զալկալիանին: