Իրանական հաքերները կիբերհարձակումներ են իրականացրել ԱՄՆ նախագահական մրցավազքի մասնակիցների վրա


01:45 , 5 հոկտեմբեր, 2019

Իրանական Phosphorous հաքերական խմբավորումը հարձակումներ է իրականացրել ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզչության հետ կապված հաշիվների վրա: Այս մասին հաղորդվել է Microsoft-ի բլոգում:

Ըստ առկա տեղեկությունների, հաքերային հարձակումները ազդել են նաև ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների, լրագրողների և նշանավոր իրանցիների վրա:

Ինչպես հայտնի է դարձել, 2019-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է մոտ 2.7 հազար կիբերհարձակում:

Նշվում է, որ հաքերային խմբավորումը փորձել է տեղեկատվություն ստանալ էլփոստերիի հաշիվների վերաբերյալ: