Ձերբակալվել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի օգնականը


00:24 , 5 հոկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Մոսկվայի Բասմաննի դատարանը ձերբակալել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին 250 միլիոն ռուբլու հափշտակության գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Ալեքսանդրովը մեղադրվում էր խոշոր չափերի խարդախության մեջ։ Ըստ քննության վարկածի, նա ներգրավել է տարբեր փաստաբանների, «Աէրոֆլոտին» իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, այն դեպքում, երբ աշխատանքն արել են հաստիքային իրավաբանները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։