Կինը կաթսայի մեջ փայլաթիթեղից մի քանի գնդիկներ դրեց… Խորամանկություն, որի մասին քչերը գիտեն


06:09 , 5 հոկտեմբեր, 2019

Պատրաստել տանը հավի խորոված (գրիլ) կարող է յուրաքանչյուրը: Եվ տնական ձևով պատրաստած հավից ավելի համեղ բան չկա. կա հնարավորություն ընտրելու սիրելի համեմունքներ և կարմրացնելու հավը, որքան ցանկանում եք:

Հավի խորոված (գրիլ) պատրաստում են տարբեր եղանակներով՝ ջեռոցի մեջ, խորովածի շամփուրների վրա և նույնիսկ գարեջրի շշի վրա:

Միկրոալիքային վառարանում պատրաստելու հնարավորություն էլ կա:

Առաջարկում ենք պատրաստել հավը կաթսայում՝ օգտագործելով մի հնարամիտ միջոց:

Ինչպես խորոված (գրիլ) հավ պատրաստել

1. Սկզբում մարինացրեք հավը՝ օգտագործելով ձեր սիրած համեմունքները:

Սուր դանակով մի քանի կտրվածքներ արեք, որպեսզի համեմունքները տարածվեն և համ տան մսին:

Մի քանի պճեղ սխտոր մանրացրեք, խառնեք այն բուսայուղի, կարմիր և սև պղպեղների, ուրցի, համեմի, չորացրած մաղադանոսի և սամիթի հետ: Քսեք այս զանգվածը հավի վրա, նաև կաշվի տակ:

2. Փայլաթիթեղից պատրաստեք 5-6 հատ գնդիկ և դրեք այն կաթսայի ներքևի հատվածում (կաթսայի հատակին): Գնդիկները կօգնեն, որ հավը հակասարաչափ տապակվի և գրիլի ազդեցություն կստեղծի:

3. Դրեք հավը ալյումինե գնդիկների վրա: Պատրաստեք ուտեստը շատ ցածր կրակի վրա: Հավի գրիլը պատրաստ կլինի 3-4 ժամից՝ կախված հավի չափսից: Երկար ժամանակ է պահանջում, բայց տապակվում է հավասարաչափ և համով չի զիջում գնված հավի գրիլին: