Շոտլանդիայում արգելվել է երեխաներին հարվածելը


23:21 , 4 հոկտեմբեր, 2019

Շոտլանդիայում ծնողների համար արգելք է սահմանվել, ըստ որի՝ նրանք իրավունք չունեն խփելու իրենց երեխաներին: Նշվում է, որ Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող երկրներից առաջինն է, որ ընդունել է այս արգելքը:

Ինչպես հայտնի է, Միացյալ թագավորության մյուս հատվածներում ծնողներն իրավունք ունեն դաստիարակչական նպատակներով ապտակելու իրենց երեխաներին: Սակայն դա պետք է տեղի ունենա խելամիտ սահմաններում:

Նշվում է, որ նոր օրինագիծը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց՝ թագավորական վավերացումը ստանալուց հետո: