Արարատ Միրզոյանին և Վլադիմիր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, Վահե Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ


18:42 , 4 հոկտեմբեր, 2019

Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
Ձեռք բերված փաստական տվյալների համակցության արդյունքում պարզվել է, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանն իր քավոր, գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու դիմաց Հայաստանի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է հանձնարարություն՝ ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի քննության արդյունքում ՍԴ-ն գործը կճանաչի սահմանադրական կամ առնվազն այն կհետաձգվի, և երկրորդ՝ Վ. Վարդանյանը կգտնի բավարար հիմքեր Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում դադարեցնելու համար։

Քննության նյութերի համաձայն՝ Արարատ Միրզոյանից նշված հանձնարարությունը ստանալուց հետո Վլադիմիր Վարդանյանն իր հանցավոր նպատակներին հասնելու համար գործին ներգրավվել է իր սանիկին՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանին և Վենետիկի հանձնաժողովի մի քանի պաշտոնյանների։

Վլադիմիր Վարդանյանի էլեկտրոնային նամակագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ Վարդանյանն իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ է փոխանցել Վենետիկի հանձնաժողովին՝ փորձելով ստանալ կառույցի աջակցությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում:
Գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Արման Դիլանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահե Գրիգորյանը և Ռուստամ Բադասյանը տարբեր ժամանակահատվածներում տարբեր անգամներ միասին քննարկել են ՍԴ-ում իրենց ցանկալի որոշումը ստանալու, գործի քննությունը հետաձգելու քայլեր։ Հիշատակված անձանց կողմից գրվել են Արման Դիլանյանի դիրքորոշումները։ Վահե Գրիգորյանի համակարգչի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արման Դիլանյանի հետագայում կազմված հատուկ կարծիքը կազմվել է Վահե Գրիգորյանի և գործով դեռ չպարզված Սամվել անունով մի քաղաքացու կողմից։

Պլանավորվող գործողությունների վերաբերյալ Վլադիմիր Վարդանյանը զեկուցել է Արարատ Միրզոյանին, վերջինս էլ՝ Նիկոլ Փաշինյանին։ Իրենց կամքից անկախ՝ Վլադիմիր Վարդանյանը և Արարատ Միրզոյանն իրենց հանցավոր նպատակը չեն կարողացել հասցնել ավարտին, որից հետո Վլադիմիր Վարդանյանը նախաձեռնել է ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։

Արման Դիլանյանի ցուցմունքի համաձայն՝ նա այդ քայլին գնացել է ճնշման արդյունքում, որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, մեղսագրվող արարքը կատարել է իր քավոր Վլադիմիր Վարդանյանի ուղղորդմամբ։ Գործով որպես վկա անցնող Վահե Գրիգորյանի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ նախաքննական մարմնին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2020թ. հոկտեմբերի 4-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Վլադիմիր Վարդանյանի և Արարատ Միրզոյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու համար:

Վարդանյանին և Միրզոյանին սպառնում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Image may contain: 2 people