Քաղաքագետ. Ադրբեջանին վաճառված զենքով բալանսը պահպանվում է


14:37 , 2 հուլիս, 2013

Ռոսաստանը, փաստացի, անում է այն, ինչն արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջնին նորագույն զինատեսակի վաճառքի մասին, նման դիտարկում արեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ադրբեջանին վաճառված զենքով, ընդհանուր առմամբ, բալանսը պահպանվում է, բայց մեր նպատակն է, որ ադրբեջանական կողմի մոտ չլինի վճռորոշ առավելություն»,- ասաց նա` հավելելով, թե չնայած Ռուսաստանը այդ քանակությամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին, սակայն ՌԴ-ն չի շտապում դրանք տրամադրել, իսկ այդ գործընթացը կտևի մեկ-երկու տարի, ինչը ևս, ըստ Մինասյանի, արվում է բալանսը պահելու համար:

Պահպանելով բալանսը, քաղաքագետի գնահատմամաբ, Ռուսաստանը չի ուզում որևէ գլխացավանք ունենալ:

Շարունակելով խոսքը` քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանում է ռազմատեխնիկական բալանսը, իսկ եթե դա չանի, կարող են անցանկալի երևույթներ տեղի ունենալ տարածաշրջանում: Յուրաքանչյուր որոշում, Ս. Մինասյանի խոսքով, ունի իր քաղաքական գինը:

Նա կարծում է, որ վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են: