«Մարդիկ ստեղծվել են, որ իրենց սիրեն, իսկ իրերը, որ իրենց օգտագործեն. սակայն մեր աշխարհում մարդկանց օգտագործում են, իսկ իրերը՝ սիրում». Դալայ Լամայի 15 մտքերը կփոխեն ձեր կյանքը


15:00 , 4 հոկտեմբեր, 2019
Դալայ լաման Տիբեթի հոգևոր առաջնորդներից էր։ Նրա խորագույն փիլիսոփայությամբ շարունակվում են մինչև օրս առաջնորդվել։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ նրա ապրել սովորեցնող 15 ամենահայտնի մտքերին։ 

1. Ինչքան շատ է մարդն առաջնորդվում սիրով, այնքան նրա գործողություններն ավելի համարձակ ու ազատ են։ 

2. Եղե՛ք բարի, եթե դա հնարավոր է, իսկ դա հնարավոր է միշտ։ 

3. Մարդիկ ստեղծվել են, որ իրենց սիրեն, իսկ իրերը, որ իրենց օգտագործեն։ Սակայն մեր աշխարհում մարդկանց օգտագործում են, իսկ իրերը՝ սիրում։ 

4. Մեր կյանքի միակ նպատակը երջանիկ լինելն է։ 

5. Եթե կյանքում լավատես լինեք, կարող եք ժպտալ անգամ ամենասարսափելի իրավիճակներում։ 

6. Իսկական կրոնը բարի սիրտն է։ 

7. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա պետք չէ նրա մասին մտածել, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, ապա անհանգստանալն առհասարակ անիմաստ կլինի։ 

8. Մարդն ինքն է որոշում տառապել, թե ոչ։ Ոչ ոք դատապարտված չէ տառապանքի։ 

9. Մենք կարող ենք ապրել առանց կրոնի ու մեդիտացիայի, բայց չենք կարող ապրել առանց սիրո ու ապրումակցման։ 

10. Մենք երբեք չենք կարող հաշտվել շրջապատող աշխարհի հետ, եթե չհաշտվենք ինքներս մեզ հետ առաջին հերթին։ 

11. Ի՞նչ ես փնտրում՝ սե՞ր, հանգստությո՞ւն, երջանկությո՞ւն։ Մի՛ փնտրիր այն աշխարհի մյուս ծայրում, փնտրի՛ր այն ինքդ քո մեջ, քո սրտի խորքերում։ 

12. Ինչո՞ւ տխրել, եթե ամեն ինչ կարելի է նորից փորձել, և ինչո՞ւ տխրել, եթե ոչինչ չի կարելի փորձել նորից։ 

13. Երբեմն լռության մեջ մարդուն ուղղակի նայելով հնարավոր է հուզվել ու թրթռալ։

14. Փոխելով ձեր միտքը՝ դուք կկարողանաք փոխել արտաքին աշխարհը։ 

15. Հենց այն մարդիկ, ում ամենաշատն ենք սիրում, կարող են մեզ ամենաշատը ցավ պատճառել։