Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր (Video)


12:35 , 4 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

Խորհրդարանը 98 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու որոշման նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեցին «Իմ քայլ» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը։
Նշենք, որ ԱԺ-ն երկու օր է` քննարկում է իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած նախագիծը։
Իշխանական պատգամավորները հավաստիացնում են, որ գործընթացը բացառապես իրավական տիրույթում է։