«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» նկարահանվել է հագուստի գովազդում (Video)


11:04 , 4 հոկտեմբեր, 2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները, որին հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը համարել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, նկարահանվել է լեհական Reserved հագուստի մակնիշի գովազդի համար: Լուսանկարներին ու տեսանյութը հրապարակված են բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում։

Կադրերում Ջեները ներկայացել է թոփլես՝ սեւ կիսաթափանցիկ զուգագուլպաներով եւ սեւ կաշվից պատրաստված կիսաշրջազգեստով՝ կուրծքը ծածկելով ձեռքերով: Երկրորդ հոլովակում նա ցուցադրում է նույն այդ կիսաշրջազգեստը եւ սեւ գույնի կրծկալ:

«Գտի՛ր քոնը: Ընտրի՛ր համապատասխան հագուստ: Կրկնի՛ր ամեն օր»,- տեսանյութին կից գրառում են արել օգտահաշվի պատասխանատուները:

View this post on Instagram

Find out who you really are. Dress accordingly. Repeat everyday. #CiaoKendall #ReservedForMe #KendallForReserved

A post shared by reserved (@reserved) on