Փիրս Բրոսնանի դուստրը մահացել է քաղցկեղից


14:29 , 2 հուլիս, 2013

Սուեպերգործակալ Ջեյմս Բոնդի լեգենդար դերակատար Փիրս Բրոսնանի որգեգրած դուստրը մահացել է: Պատճառը ձվարանների քաղցկեղն է: Այս մասին հայտնում է Life News-ը:

Հոլիվուդյան դերասանի 41-ամյա դուստրը մահկանացուն կնքել է դեռևս հունիսի 28-ին: 

Հայտնի է, որ դերասանը 1980 թ. ամուսնացել է դերասանուհի Կասանդրա Հարիսի հետ, որից հետո պաշտոնապես որգեգրել է նրա դուստր Շառլոտային և որդի Քրիստոֆերին:

«Դուստրս քաջաբար և արժանապատվորեն պայքարեց քաղցկեղի դեմ 3 տարի: Չեմ կարողանում հավատալ, որ նա լքել է մեզ»,- 60-ամյա դերասանի խոսքերն է փոխանցել նրա ներկայացուցիչը:

Նշենք, որԿասանդրա Հարիսը 1991 թվականին նույնպես մահացել է ծանր օնկոլոգիական հիվանդությունից: