Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ


10:27 , 4 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը։

«Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։  Նախ այն, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», - ասել է Իլհամ Ալիևը։

Ալիևը նշել է, որ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և որ Ղարաբաղը ադրբեջանական երկիր է:

«Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)», - հայտարարել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ Ռուսաստանը «Վալդայ» ֆորումի շրջանակներում արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու վերաբերյալ՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան տվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: