ԱԺ-ն կանխեց. Ով էր ցանկանում մասնավորեցնել կենտրոնը. «Ժողովուրդ»


09:32 , 4 հոկտեմբեր, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը: Բայց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ երեկ հաստատեց: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից էր և հիմնավորում էր, թե այդ հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, ստացիոնար բուժվող գրեթե չկա:

Բայց պատգամավոր Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց՝ ասելով, որ տարեկան 3000 հիվանդ է ստացիոնար բուժվում, և այդ կենտրոնը միակն է երկրում: Չի կարելի մասնավորեցնել, հատկապես, եթե մասնավորեցման պայմանները վիճարկելի են: Օրինակ՝ մատուցվող ծառայությունները պիտի պահպանվեին 3 տարի, բայց, ըստ Զեյնալյանի, երաշխիք չկար, որ դրանից հետո կենտրոնն այլ` շահութաբեր բիզնես չէր ծավալի: Բացի այդ, մեծ հարց է, թե ով էր ցանկանում մասնավորեցնել այդ կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: