14:02 , 2 հուլիս, 2013
Եթե ամեն ինչ սենց շարունակվի, մենք կաշխատենք ու մենակ վճարումներ կանենք... Հերիք չի` ամեն ինչ թանկանում ու թանկանում ա, մի հատ էլ նոր վճարումներ են ավելանում... Եթե առաջ մի օր գումար չէր լինում, չէիր վճարում ավտոկայանատեղիի համար, ուղղակի շնորհակալություն էիր հայտնում, հիմա փոխարենը 5000 դրամանոց տուգանք կվճարենք: Հետո էլ լիքը մարդիկ էլի զրկվեցին «աշխատանքից»՝ օրվա հացից: Զարմանում եմ հայերիս վրա... Ամեն մեկս մենակ ենք որոշում պայքարել, թանկացնում են` համակերպվում ու 2-րդ աշխատանք ենք գտնում, ամեն ինչի դիմանում ենք, լռում ու մի կերպ ապրում... Նախանձով եմ նայում են բոլոր երկրներին, որոնք պայքարում են, օրերով փողոցներում իրենց իրավունքներն են պաշտպանում ու հասնում արդյունքի:
Կից նյութը`այստեղ