Մարզադաշտում հայտնված Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է «Դյուդելանժ» – «Քարաբաղ» հանդիպումը (Video)


01:07 , 4 հոկտեմբեր, 2019

Vnews.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Դյուդելանժն» ընդունել է ադրբեջանական «Քարաբաղին»: Հանդիպման ընթացքում ՖԱՖ-ի կազմակերպած ակցիայի պատճառով խաղն ընդհատվել է: Մարզադաշտում հայտնվել է Արցախի դրոշը:

Նշենք, որ խաղն արդեն շարունակվում է:

«ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախի» խաղին .. Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- գրված է ՖԱՖ-ի տարածած հայտարարությունում: