Կյանքի 5 օրենք, որոնք, անկախ այն բանից՝ հավատում ենք, թե ոչ, միշտ աշխատում են


01:14 , 4 հոկտեմբեր, 2019

Մեր կյանքը ղեկավարվում է բարդ գործընթացներով։ Դրանք ոչ միշտ են ակնհայտ և կարգավորված, սակայն մի շարք բաներ, որոնք տեղի են ունենում մեզ հետ, որոշակի օրինաչափություններ ունեն։ Ահա մի քանի նման օրինաչափություններ, որոնց ենթարկվում է մեր կյանքը.

Մշտական փոփոխությունների օրենք

Այս աշխարհում հավերժական ոչինչ չկա։ Ամեն ինչ փոխվում է, և փոփոխություններից խուսափել հնարավոր չէ։ Այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ դուք ամենից քիչն եք սպասում դրան, այդ պատճառով կարևոր է նոր պայմաններին հարմարվելու կարողություններ ունենալը։ Ուշադիր եղեք, թե ինչ է տեղի ունենում ձեր հետ և ձեր շրջապատում։

Փոխադարձ վերադարձնելու օրենք

Կյանքում ամեն ինչ հավասարակշռված է։ Յուրաքանչյուր գործողության համար գոյություն ունի հակառակ գործողությունը։ Երբ մենք որևէ բան ենք տալիս Տիեզերքին, առաջանում են ուժեր, որոնք ի պատասխան ինչ-որ բան են մեզ վերադարձնում։ Եթե դուք ցանկանում եք լինել հարուստ, ապա սովորեք տալ։ Եթե սիրո պակաս ունենք, ապա սովորեք սեր տալ։ Որքան շատ ենք տալիս, այնքան ավելի շատ ենք ստանում։ Որքան էլ պարադոքսաին թվա, բայց որևէ բան ստանալու լավագույն տարբերակը որևէ բան տալն է։

Կատարյալ պահի կեղծավորության օրենք

Որևէ բան անելու համար կատարյալ պահ չկա։ Եթե դուք սպասեք այդ պահին, ապա հնարավոր է՝ երբեք չիրագործեք ձեր մտածածը։ Ձեզ միշտ թվալու է, որ ժամանակը, փորձը, գումարը կամ ինչ-որ այլ բաներ չեն բավականացնում։ Մի քիչ միամտություն է հավատալ, որ մի օր արթնանալու եք և հասկանալու, որ պատրաստ եք անել այն, ինչը երկար ժամանակ ցանկանում էիք։ Ամենայն հավանականությամբ, դուք անընդհատ ետ եք գցելու ձեր գործը՝ հուսալով, որ ավելի լավ պահ եք ունենալու։ Այնպես որ, ցանկալիին հասնելու միակ տարբերակը որևէ հատուկ իրադարձության չսպասելն է։

Աճի օրենք

Առանց դժվարությունների աճ չի կարող լինել։ Ավելի ուժեղ և իմաստուն դառնալու համար ստիպված ենք լինում հաղթահարել դժվարություններ և սովորել մեր սխալների վրա։ Այս ճանապարհին դուք չեք կարող խուսափել անկումներից։ Ոչ ոք կատարյալ չէ։ Սա ընդունեք որպես զարգացման ծրագրի մի մաս։ Մի վախեցեք դժվարություններից և սխալներից․ հենց նրանց օգնությամբ ենք դառնում ավելի լավը։

Ընկալման օրենք

Մեզանից է կախված, թե ինչպիսին կտեսնենք շրջապատող աշխարհը։ Այն ամենը, ինչը տեղի է ունենում մեզ հետ, մենք նայում ենք սեփական փորձի և համոզմունքների պրիզմայով։ Մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը և հակառակը։