«Մատանիների տիրակալ»-ի դերասանուհին Գենդելֆի դերում կնոջ է առաջարկել


00:20 , 4 հոկտեմբեր, 2019

«Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմի աստղերից դերասանուհի Ռոբին Մալքոլմը, որը մարմնավորել է Մորվեն անունով կնոջը, առաջարկել է, որ Amazon-ի նոր սերիալում Գենդելֆին կին մարմնավորի, հաղորդում է Digital Spy-ը։

Դերասանուհու կարծիքով՝ «հին լեգենդների և առասպելական պատմությունների հիմքում շատ հաճախ ընկած է հայրիշխանական աշխարհը»։ Մալքոլմը շոուի հեղինակներին խորհուրդ է տվել խախտել այդ ավանդույթը։

Գենդելֆի դերի համար նա առաջարկել է Ջուդի Դենչին, Այլին Էթքինսին կամ Մեգի Սմիթին։