Ասել, թե Ս. Սարգսյանը ձևախեղել է Արցախի հարցը, առնվազն անբարոյականություն է


18:20 , 3 հոկտեմբեր, 2019

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանին

Տեղեկացա, որ հերթական մեղադրական նոտան եք հղել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ Արցախի հարցի հետ կապված:

Տիկին Աբրահամյան, ես համաձայն եմ, որ մեր վարած ներքին քաղաքականությունը շատ հարցեր է առաջացրել մեր քաղաքացիների մոտ, որոնք մնացել են անպատասխան: Եղել են բացթողումներ, թերացումներ, մի խոսքով՝ կապը կտրված է եղել, մեծ հաշվով, մեր քաղաքացիների հետ:

Սրան զուգահեռ, տիկին Աբրահամյան, մենք փայլուն կատարել ենք արտաքին քաղաքականության մեջ մեր առջև դրված խնդիրները: «Ե՛վ-ե՛վ»-ի ճկուն քաղաքականությունը՝ ձեզ վառ օրինակ, ի դեպ, ինչը հիմա դուք մսխում եք: Կնքվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք թույլ են տվել մեր պետությանը առաջ գնալ և թևակոխել նոր փուլ:

Արցախի հարցում Սերժ Սարգսյանի խոսքերն եմ ցանկանում մեջբերել․ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ի դեպ, նա այն նույն Սերժն է, ով Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի թիվ մեկ պատասխանատուն է եղել, այն նույն Սերժը, ով Ալիևին հաթաթա էր տալիս, այլ ոչ թե անվանում կիրթ:

Ասել, թե Ս. Սարգսյանը ձևախեղել է Արցախի հարցը, առնվազն անբարոյականություն է:

2016թ. ապրիլյան բլից-կրիգից հետո Ադրբեջանի իշխանությանը հստակ ասվել էր, որ հարցը ունի մեկ լուծում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և մենք իրենց հետ խոսելու ոչինչ չունենք», իսկ ձեր քաղաքական լիդերը նախ վերելակում բանակցեց, հետո էլ ասաց, որ Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ցանկալի լինի լուծումը: Եվ դուք դեռ խոսում եք ձևախեղելո՞ւց: Դուք ոչ թե վերադարձնում եք բուռ առ բուռ, այլ պատրաստվում եք հանձնել:

Սորոսի քածերին հորդորում եմ առհասարակ չխոսել ո՛չ Արցախից, ո՛չ Սերժ Սարգսյանից:

Image may contain: 1 person, standing