Բեյոնսեն ստիպված է եղել քաղցկեղի ախտորոշման հետազոտության ենթարկվել


20:16 , 3 հոկտեմբեր, 2019

Երգչուհի Բեյոնսեն ստիպված է եղել ուսուցքային հիվանդության բուժզննում անցնել՝ հոր ախտորոշումից հետո, հաղորդում է RTE-ն:

Good Morning America հաղորդման ժամանակ Բեյոնսեի հայրը՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզը, պատմել է, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Ամռանը Նոուլզը բարեհաջող վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով, ախտորոշման մասին իմանալուց անմիջապես հետո նա զանգահարել է ընտանիքին: «Իմ երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների զարգացման վտանգը մեծ է: Նույնիսկ թոռներիս համար է այդ վտանգը մեծ: Ընտանիքիս անդամներն ինձ ճիշտ հասկացան, գնացին և ստուգվեցին»,- ասել է Նոուլզը: